Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Ռիմինիում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում
11:52 - 28 ապրիլի, 2024

Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Ռիմինիում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:

Հենացատկի վարժության եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Համլետ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Մամիկոն Խաչատրյանը:

Երկու մարզիկներն էլ մեդալներ էին նվաճել նժույգթափեր վարժությունում:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել