ԱԺ-ում մեկնարկել են հերթական նիստի աշխատանքները |armenpress.am|
10:09 - 30 ապրիլի, 2024

ԱԺ-ում մեկնարկել են հերթական նիստի աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում մեկնարկել են յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքները։

Հերթական նիստի օրակարգում ընդգրկվել է 18 հարց։ Խորհրդարանը կքննարկի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը, 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։

ԱԺ-ն կքննարկի նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Խորհրդարանի քննարկմանը կներկայացվի նաև մի շարք օրենսդրական նախագծեր։ Ժամը 16:30-ին պատգամավորները հանդես կգան հայտարարություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել