«Հատվածներ կան, որ չի թույլատրվում մարդ իր այգին մտնի». Կիրանցում սպասողական վիճակ է  |azatutyun.am|
20:49 - 06 մայիսի, 2024

«Հատվածներ կան, որ չի թույլատրվում մարդ իր այգին մտնի». Կիրանցում սպասողական վիճակ է |azatutyun.am|

azatutyun.am: Կիրանցում այսօր ևս մեծ թվով ոստիկաններ կան, մուտքերը դեպի գյուղ փակ չեն, բայց դրսից եկած մեքենաներին թույլատրում են մտնել ստուգումներից հետո միայն։ Գյուղի տարածքից որևէ բան չի երևում սահմանազատվող հատվածներում, գյուղացիներն էլ «Ազատության»-ն ասացին, որ տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, գյուղում սպասողական վիճակ է։

«Հիմա պարզ չի, չենք կարողանում ականատես լինեն՝ ինչ է կատարվում: Սպասում ենք հասնեն մեզ [կամրջին], որ նոր հասկանանք՝ ինչը ինչից հետո: Բերքաբերի լճի բերանը, Ոսկեպարի կողմով, հողատարծք ունենք, էդ հողատարածքից են սկսել», - նշեց գյուղապետ Կամո Շահինյանը:

Ոստիկանների ուժեղացված հսկողությանը զուգահեռ Կիրանցի մի խումբ բնակիչներ նույնպես հսկում են Խեյրիմլիի մուտքը։ Ենթադրում են, որ ամեն վայրկյան չափագրողները կարող են իրենց գյուղի տարածք մտնել։ Ասում են՝ թույլ չեն տալու աշխատանք իրականացնեն այն հատվածներում, որոնք իրենցն են դեռ խորհրդային ժամանակներից ու դրանց նկատմամբ սեփականության վկայականներ ունեն։

«Ինչ էս դեպքերը սկսվել են, ոստիկանները եկել են, հատվածներ կան, որ չի թույլատրվում մարդ իր այգին մտնի», - ասաց բնակիչներից մեկը:

Ինչպես նախորդ օրերին կրկին փակ են Կիրանցի բնակիչների հողատարածքներ տանող ճանապարհները, որոնք սահմանազատվող հատվածներում են։ Գյուղացիներն ասում են՝ գարնանամուտին վարուցանք են արել, հող մշակել, ծառեր էտել, հիմա էլ բոլորը պետք է, որ այգիներում լինեին, բայց առնվազն 20 օր դրանց չեն մոտեցել։ Մի կողմից ուժայիններն են հսկում ու մուտքը թույլտվությամբ է, մյուս կողմից՝ իրենց սեփական հող մտնելու սիրտ չունեն։ Ներդրումներից հետո դրանք կարող են անցնել Ադրբեջանին։

Գյուղապետ Կամո Շահինյանի տվյալներով՝ 57 սեփական հողակտոր կա, որոնք գյուղի կադաստրային քարտեզներով իրենցն են՝ փաստեր ունեն։ Բայց դրանք սահմանազատման քարտեզներում են նաև հայտնվել՝ որպես Ադրբեջանի նախկին տարածք։ Դատարան կդիմենք, ասում է գյուղապետը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել