Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
 |armenpress.am|
21:19 - 06 մայիսի, 2024

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անարժանահավատ է համարել Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու մասին շրջանառվող տեղեկությունը։

Այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նկատել են, որ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ ապատեղեկատվական արշավը չի դադարում՝ հերքելով Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու վերաբերյալ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը։

Ավելի վաղ՝ որոշ լրատվամիջոցներ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայանի հայտարարությանը, լուրեր էին շրջանառել, թե Ֆրանսիան իբր 1,5 հազար զինվոր է ուղարկել Ուկրաինա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել