«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենը դադարեցնում է պաշտոնավարումը
09:43 - 09 մայիսի, 2024

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենը դադարեցնում է պաշտոնավարումը

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հաջորդ շաբաթվանից կդադարեցնի պաշտոնավարումը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
 
«Մայիսի 13-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը: Երևանի քաղաքապետարանից երեկ ինձ տեղեկացրին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը: Այսպիսով` մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը»,– գրել է նա:
Բադալյանը խոստացել է առաջիկա օրերին խոսել իր պաշտոնավարման տարիներին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների, խնդիրների և վերջին ամիսներին թանգարանի ու իր առջև ստեղծված խոչընդոտների մասին։
Նշենք, որ Միքայել Բադալյանը «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն էր նշանակվել 2019 թվականին։ Մինչ այդ արգելոց–թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչն էր: Նա թանգարանում սկսել է աշխատել 2009 թվականից որպես կրտսեր գիտաշխատող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել