Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը․ Բագրատ Սրբազան
20:22 - 09 մայիսի, 2024

Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց քայլերը Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակի ավարտից հետո։

«Առաջին քայլը, որ անելու ենք, լինելու է Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելը ու պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ 3 խմբակցությունների հետ՝ գործընթացը կազմակերպելու համար, պատգամավորներ կան այստեղ, կառանձնանանք, կխորհրդակցենք՝ կտեսնենք ինչ ճանապարհով։ Մենք խաղաղ անհնազանդության ակցիաներ ենք անելու»։

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ ինքը գիշերը մնալու է այնտեղ՝ Հանրապետության հրապարակում։

 Բագրատ Սրբազանը մի քանի րոպե ժամանակ խնդրեց, որ ինքը՝ Սուրեն Պետրոսյանի ու Գառնիկ Դանիելյանի հետ խորհրդակցություն անցկացնի ՀՀ ԱԺ պատգամավորների հետ։

«Այստեղ պատգամավորներ կան։ «Քաղաքացիական պայմանագրից» կա՞ն պատգամավորներ, լավ կլիներ, որ լինեին։ Մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն չունենք, թեպետ իրենք հայհոյում են, ինչ ասես ասում են։ Մենք էդ չենք, ուրեմն բոլորին ընդունենք, իրենց էլ հնարավորություն տանք։ Օրինակ ես անձնապես ճանաչում եմ Շիրակ Թորոսյանին, պետք է որ այստեղ լինի, կամ Ռուստամ Բաքոյանին էլ եմ ճանաչում, կարծում եմ էլի ինչ-որ տեղ կարող է լինել։ Կան, բավականին կան»։ 

Սրբազանը հավաքի մասնակիցներին հարց ուղղեց, թե արդյոք իրենց՝ իրեն, Սուրեն Պետրոսյանին ու Գառնիկ Դանիելյանին, իրավունք տալի՞ս են խորհրդակցելու ԱԺ պատգամավորների հետ, մասնակիցները վանկարկեցին՝ այո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել