Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան
20:44 - 10 մայիսի, 2024

Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան

Բագրատ սրբազանը հանրահավաքի ժամանակ հանձնարարեց մինչև կիրակի  երեկոյան մշակել և կազմել խաղաղ բանակցությունների սահմանազատման և գծման  հստակ հայեցակարգը և այդ  բանակցությունների անընդհատականությունը։ 

«Որպեսզի այս մարդկանց ներկայացնենք թե  ինչ ենք ուզում։ Ցույց տանք տարբերությունը, որ մարդիկ իմանան ինչպես են խաբված ու ստված, որ իմանան իրական պատկերը որը պետք է լինի։ Երկրորդը՝ մեր խնդրանքն է, որ նախկին զինվորականներն ու պահեստազորի սպաներ  պետական անվտանգության բարձրացման հայեցակարգ ներկայացնեն»,- ասաց Սրբազանը։

Սրբազանը հավաքի մասնակիցներին կոչ արեց մինչև մյուս ուրբաթ, խաղաղ, բարեկիրթ, համառ զրույցներ ունենան ՔՊ խմբակցության պատգամավորների հետ։ 

Անդրադառնալով գալիք օրերի պլաններին Բագրատ Սրբազանը հայտնեց․

«Եթե ուզում ենք ունենալ պետություն, արժանապատիվ կյանք, պատիվ ունենալ, գործել սիրո, հաշտության, արդարության մեջ, սա է ճանապարհը, մենք ձեզ ոչ ցրում ենք, ոչ մարում ենք, հակառակ, պարտավոր ենք տեղեկացնել ձեզ, խոսել սխալների մասին, չտրվել զգացմունքներին՝ միաժամանակ չոչնչացնելով դրանք։

Վաղը Հայաստանի 10-ը վայրերում, Երեւանում, մարզերում, խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու։ Բնականաբար, դրանց մասին չենք կարող նախապես տեղեկացնել։

Կիրակի երեկոյան, ժամը 18:30-ին  հավաքվում ենք եւ կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու, որտեղ, ինչ չափով, ինչ ձեւ։

Մենք տարբեր մասնագիտական, փորձագիտական խմբերի հետ վերածրագրելու ենք մեր առաջիկա անելիքները՝ նպատակային, թիրախային։ Այսօր սրանով ամփոփում ենք։ Մեր սրտերի մեջ կրակը չմարած, մեր մտքերի մեջ՝ կամքը, ելնելու ուղղությունը ճշգրտված՝ գնալու ենք առաջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել