«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ Նիկոլ Փաշինյան
 |azatutyun.am|
09:21 - 16 մայիսի, 2024

«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի էջում՝ նշելով, որ ցնցված է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից։

Փաշինյանը նրան շուտափույթ ապաքինում է մաղթել։

«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - գրել է Հայաստանի վարչապետը։

Երեկ հաղորդվեց, որ Ռոբերտ Ֆիցոն զինված հարձակման է ենթարկվել, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։ Սլովակիայի լրատվամիջոցների տվյալներով՝ չորս կրակոց է արձակվել կառավարության ղեկավարի ուղղությամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել