ՀՀ ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել անբարեխիղճ մրցակցության համար
16:13 - 10 դեկտեմբերի, 2019

ՀՀ ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել անբարեխիղճ մրցակցության համար

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Պարգև», «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ների և ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց թթվասերի արտադրության մեջ կիրառված բուսական յուղը չմակնշելու համար, որը որակվել է որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն` հասարակության մոլորեցում:

Մասնավորապես «Պարգև» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է տուգանք` 2 384 338.93 դրամի չափով, «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի նկատմամբ ` 295 290 ՀՀ դրամի չափով, իսկ ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանին տրվել է նախազգուշացում:

  1. «Պարգև» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
    նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը՝ այստեղ
  2. «Լոռվա Կաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը՝ այստեղ
  3. ԱՁ Գագիկ Կոլյայի Մանուկյանի  նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել