Տնտեսական հեղափոխությունից շեղում չկա. էկոնոմիկայի նախարար |shantnews.am|

12:04 - 29 օգոստոսի, 2019

shantnews.am։ Էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարների հետ կապված խնդրին, որն առաջացել էր Վերին Լարսի անցակետում՝ վստահեցնելով, որ այդ ընթացքում եղել են տվյալ կազմակերպության կողքին:

«Մենք օպերատիվ կապ ունենք ՌԴ մաքսակետում աշխատող պաշտոնյաների հետ: Սկզբից այն էր մոտեցումը, որ պետք է կազմակերպության կողմից բեռնափոխադրող 15 մեքենաները, որոնք այդ օրերին մուտք էին գործել մաքսային տարածք, պետք է ենթարկվեին մաքսային զննության ամբողջ ծավալով: Մեր երկար քննարկումների արդյունքում, պետք է նշեմ, որ նաև իրենց ընդառաջ գնալ ու պատրաստակամության արդյունքում 8 մեքենան պարզապես բաց են թողնվել, 7 մեքենան էլ, որոնք նախապես որոշված էր, որ պետք է ենթարկվեին զննությամբ ամբողջական ծավալով, ենթարկվել են զննության ընդամենը 10 տոկոս չափով: Այն ենթադրական վնասները, որ կարող էր կազմակերպությունը կրել, եթե սկզբնական որոշումը իրագործվեր, դրանք էապես նվազեցված են»:

Նախարարը չցանկացավ անդրադառնալ, թե ինչու են այդ կազմակերպության մեքենաները հաճախակի զննության ենթարկվում՝ շեշտելով, որ մաքսային ծառայությունն ունի ռիսկերի գնահատման իր համակարգը:

Զրույցի վերջում այն ճշտող հարցին, թե արդյո՞ք տնտեսական հեղափոխությունը գնում է առաջ այնպես, ինչպես նախատեսված էր, նախարարն ասաց.
«Մենք չենք շեղվել ոչնչից, մենք հետևողականորեն գնում ենք մեր հայտարարած քաղաքականության ուղղությամբ այնպես, ինչպես սպասվում էր: Համապատասխանաբար, շեղում չկա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել