Օգոստոսի 4-ին մերձքաղաքային էլգնացքները կլինեն անվճար՝ բացի Երևան-Գյումրի էքսպրեսներից
09:32 - 01 օգոստոսի, 2019

Օգոստոսի 4-ին մերձքաղաքային էլգնացքները կլինեն անվճար՝ բացի Երևան-Գյումրի էքսպրեսներից

Oգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:

Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝

• Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)

• Երևան-Արաքս-Երևան

• Աբովյան-Ալմաստ-Շորժա

• Երևան-Երասխ-Երևան

Հայաստանի երկաթուղայիններն իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին, հայտնում է«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել