shamshyan.com: Մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել: Քամին այնքան ուժգին է եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է ու վնասել ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, այդ թվում՝ ջերմոցը: Վնասվել են նաև փողոցի էլեկտրալարերը։
Աղբյուրը հայտնում է, որ «Գազպրոմի» աշխատակիցներն օպերատիվորեն են ժամանել, սակայն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության պատասխանատուները միայն 2 ժամ հետո են գյուղ այցելել: Որոշ տներ էլ հոսանքազրկվել են: Բնակիչները սպասում էին նաև, թե Արմավիրի մարզպետարանից երբ կժամանեն պատասխանատուները:
Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամու առաջացած հետևանքով մարդիկ են տուժել: Կան ևս մի քանի գյուղեր, իսկ Մյասնիկյան գյուղում էլ կարկուտն է իր սև գործն արել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները:
comment.count (0)