Singapore Week of Innovation and TeCHnology ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տաղավարներ․ |armenpress.am|
14:12 - 03 հոկտեմբերի, 2019

Singapore Week of Innovation and TeCHnology ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տաղավարներ․ |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր կանոնադրական խնդիրներից ու գործառույթներից փոփոխություններ և վերաբաշխումներ կատարեց 2019 թ. գործող բյուջետային ծրագրերի մեջ:


Նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է այն վերաբաշխել հետևյալ ուղղություններով. 984,1 մլն դրամն ուղղել «Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորմանը, 117,7 մլն դրամը՝ «Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը» ծրագրին:

«Վերջինիս շրջանակում նախատեսվում են ՏՏ համաշխարհային համաժողովի նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպում, միջազգային ցուցահանդեսներին հայկական տաղավարներով մասնակցություն, մասնավորապես՝ Սինգապուրում կայանալիք Singapore Week of Innovation and TeCHnology (SWITH) ցուցահանդեսում, Ուզբեկստանում կայանալիք «InnoWeek.uz» 2019 համաժողովին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել