Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներին պլանշետներ են տրամադրվել
22:58 - 07 մայիսի, 2020

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներին պլանշետներ են տրամադրվել

Հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու նպատակով Արագածոտնի մարզին տրամադրված 95 պլանշետները ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է մարզի դպրոցներին: Այս մասին հայտնում է մարզպետարանի լրատվական ծառայութոյւնը:

Արդյունքում Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների ևս 270 աշակերտ հնարավորություն կունենա լիարժեք մասնակցել հեռավար ուսուցմանը:

Նշվում է, որ սարքավորումների բաշխումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության սահմանած սկզբունքով: Դրանք տրամադրվել են ընտանիքում երկու և ավելի դպրոցահասակ և որևէ սարք չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, ծնողազուրկ կամ միակողմանի ծնողազուրկ երեխաներին:

Արագածոտնի մարզում մինչ այս պահը ընդհանուր առմամբ բաշխվել է 226 սարքավորում, որոնց միջոցով հեռահար կրթությանը հնարավորություն է ունենում մասնակցել 677 աշակերտ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել