Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ |hetq.am|
20:21 - 19 հուլիսի, 2020

Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ |hetq.am|

hetq.am: ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ ֆրանսաբնակ հայերը բողոքի ցույց կազմակերպեցին «Stop Aliev», “Stop the war”, “Artsakh à nous” (Արցախը մեզ), «Արցախը մերն է» կարգախոսներով։ Ցույցի մասնակիցները պաստառներ էին պարզել Տավուշում օրերս զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի լուսանկարով։

«Նոր սերունդ»-ի ներկայացուցիչ Սաշա Վայտետն ասաց, որ բողոքի ակցիային մասնակցել է մոտ հինգ հարյուր հայ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից՝ Փարիզ, Դիժոն, Ռեն, Նանսի։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն իր ելույթում ասաց, որ սփյուռքը Հայաստանի ու Արցախի հետ է, եւ Ադրբեջանը չի կարողանալու հաջողել իր հարձակումներում։

Լոնդոնյան միջադեպից, որտեղ բախվեցին հայ եւ ադրբեջանցի ցուցարարները, խուսափելու համար փարիզյան ակցիայի կազմակերպիչները նախապես չեն հայտարարել իրենց նախաձեռնության մասին, այլ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով են տեղեկացրել հայ համայնքին։

Քանի որ ցույցն արտոնված չէր, փարիզյան ժանդարմերիան թույլ չտվեց երկար ժամանակ շարունակել այն։

Սաշա Վայտետի խոսքով՝ Ֆրանսիայի հայկական բոլոր կազմակերպությունները միացել էին իրենց, եւ «սա, կարելի է ասել, ժողովրդական շարժում էր»։

Լուսանկարները տրամադրել է Սաշա Վայտետը 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել