ՀՀ–ն եւ ԱՄՆ-ը դեռ հեռու են ռազմավարական համագործակցության հնարավորությունից. Սոս Ավետիսյան |Առավոտ|
06:56 - 26 հուլիսի, 2019

ՀՀ–ն եւ ԱՄՆ-ը դեռ հեռու են ռազմավարական համագործակցության հնարավորությունից. Սոս Ավետիսյան |Առավոտ|

ԱԺ արտաքին հարաբերու­թյունների հանձնաժողովի ան­դամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Հայաստանի համար շատ կարեւոր է համարում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործըն­կերության ծրագիր ունենալը, մանավանդ, որ ԱՄՆ-ը նման ծրագրեր ունի մեր երկու հարեւանների ՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։ Հիշեցնենք, նման նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաս­տանի հետ բարեկամության խմ­բի համանախագահ կոնգրեսա­կան Ֆրանք Փալլոնը։

«Առավոտի» հետ զրույցում իշ­խող ուժը ներկայացնող խորհր­դարանական խմբակցության պատգամավորը հիշեցնում է, որ վերջերս ԱԱՆ-ից բավականին բարձրաստիճան պատվիրակու­թյուն էր գտնվում Հայաստանում եւ քննարկումների ժամանակ խոսք էր գնում ԱՄՆ-ՀՀ ռազմա­վարական երկխոսության մա­սին.

«Ես կարծում եմ՝ նախ երկ­խոսություն պետք տեղի ունե­նա, հետո նոր Ռազմավարական գործընկերության հարցերը բարձրացվեն։ Ռազմավարական երկխոսության արղյունքը հետա­գայում պետք է դառնա Ռազմա­վարական գործընկերության հիմք»։ Սոս Ավետիսյանն իրա­պես կարեւոր է համարում, որ ԱՄՆ-ում գնահատվի ժողովրդա­վարության նկատմամբ Հայաս­տանի ձգտումը եւ հասկանան, որ դա մեզ համար արժեքավոր եւ ամենակարեւոր հարցն է ու այն դուրս է աշխարհաքաղական հաշվարկներից։

Ֆրանք Փալլոնը դեմոկրատ կոնգրեսական է, իսկ այդ թեւը Կոնգրեսում որոշումների ընդունման հարցում քիչ ազդեցություն անի։ Այս համատեքստում, մեր զրուցակիցը կարեւորում է այն, որ կարողանանք ԱՄՆ-ՀՀ հա­մագործակցության այդ ձեւաչափն ընկալելի դարձնել նաեւ կոնգրեսական հանրապետա­կանների համար, որպեսզի գոր­ծընթացներն իրական զարգաց­ման հարթություն տեղափոխելու հնարավորություն լինի։ Մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ ավանդաբար ընդունված է եղել, որ էթնիկ փոքրամասնության լոբբիստները դեմոկրատների հետ են ավելի սերտ համագոր­ծակցել։ Բայց, քանի որ ԱՄՆ-ում էլ է իրավիճակ փոխվել, նա հույս անի, որ այս մասով էլ համագոր­ծակցությունների նոր հնարավո­րություններ կբացվեն։

Հայ-ամերիկյան ռազմավարական հարա­բերությունների համար մեր զրու­ցակիցը հայ-ռուսական ռազմա­վարական դաշնակցությունը եւ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գոյությունը, խոչընդոտ չի հա­մարում։ Հայ-ամերիկյան ռազմա­վարական երկխոսության հիմ­քում, ըստ նրա կարող են լինել տնտեսական կապերը։

Այս հա­մատեքստում, նա վստահ է, որ Հայաստանի բոլոր միջազգային գործընկերները շատ լավ հաս­կանում են մեր երկրի այս կամ այն պարտավորվածությունները եւ որեւէ հարաբերության պետք չէ դիտարկել աշխարհաքաղաքական վայրիվերումների տրա­մաբանության մեջ. «Այլ զուտ այն տրամաբանության մեջ, որ կա երկիր, որտեղ ժողովրդավա­րությունն ու մարդու իրավունքները անկյունաքարային են եւ այդ արժեքների համար այդ երկիրը պետք է ունենա ինստիտուցիոնալ լուրջ աջակցություն։ Իսկ ռուս գործընկերների հետ մեր հարաբերությունները բարձր մա­կարդակի վրա են եւ ոչ մի դեպք­ում մեկ այլ երկրի հետ հարա­բերություններն ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների չպետք է լինեն։ Ավելին, դրանք պետք է փոխլրացնող լինեն։

Փոքր պետության տեսանկյու­նից, մենք չպետք է ընկնենք այս կամ այն աշխարհաքաղաքական խաղարկումների մեջ, այլ մեր ազգային շահը պետք է պահպանենք այնպես, որ ունենանք այդ հավասարակշռումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել