«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը
11:40 - 19 նոյեմբերի, 2020

«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի / ՀՀ կառավարություն

2020 թ. նոյեմբերի 18-ին մեկնարկեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագիրը, որով անմիջական օգնություն կտրամադրվի Արցախի բնակչությանը:

Առանձնացված առաջին նախագծերն են.

  1. Աջակցություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերից (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչների տարհանման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար.

  2. Աջակցություն 15 օր շարունակ Սևանում, Դիլիջանում, Երևանում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար.

  3. Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին կենտրոնական շուկան վերականգնելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար.

  4. Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2050 ԱՄՆ դոլար.

  5. Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2000 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, «Ավրորան» սկսել է նախագծերի հայտերի ընդունում, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի և Հայաստանի տարածքում: Հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել