armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Գևորգյանն ասաց՝ անդրադառնալով Խաչատրյանների ընտանիքի պահանջի վերաբերյալ կայացված վճռին:
«Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի եւ իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- ասաց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների պահանջով` Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված գրառման համար:
comment.count (0)