Սյունիքը դարձել է Հայաստանի կիզակետը, ես հասկանում եմ բոլոր պատճառները, թե ինչու ենք ազգովի դարձել սյունիքագետ, բայց մի շատ կարևոր բան մոռանում ենք՝ Սյունիքը ոչ թե պետք էլինի Հայաստանի պառակտող աշխարհամասը, այլ առնվազն հիմա՝ միավորող։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ալիևյան նկրտումների ֆունին որոշ ուժեր շարունակում են պրկված պահել մեր քաղաքացու նյարդերը, կեղծ լուրեր տարածել Սյունիքի մասին,փորձելով ահաբեկիչ նոտաներ ուղղել Սյունիք, ու դա անում են հայրենասիրական լոզունգներով։ Պատգամավորը նշեց, որ այդ ահաբեկիչ նոտաները փշրվում են զանգերի մոտ։ Գրիգորյանը հավելեց․
«Ձեր էժան ինքնահաստատումներով հեռու մնացեք Սյունիքից։ Մենք հիմա պետք է որ Արցախը Հայաստանին միավորելու քայլերով զբաղված լինենք, մինչդեռ Սյունիքը տարանջատելու փորձեր են արվում։ Եթե ձեր հաշվարկները այն են, որ մարդիկ կորցրել են իրենց հիշողությունը, գուցե այդտեղ էլ եք սխալվում։ Տարիներ շարունակ նաև Սյունիքում իշխանական լծակներով մարդկանց ստիպել են անել այն՝ ինչ ուզել են, մարզպետարանից մինչև ՏԻՄ։ Մենք բոլորս լավ հիշողություն ունենք և պետք է տեր կանգնենք մեր ազատություններին, մեր արժանապատվությանը, մեր երկրին, պետք է վերադառնանք առանց հայհոյանքների կյանքին»։
Պատգամավորը շեշտեց, որ մարդիկ լավ հիշողություն ունեն և որևէ մեկը թող հույս չունենա, որ կարող է գյադայական պահվածքով երկար ճանապարհ անցնել, տեղային բռնություններ բեմադրել և ընտրություններին փորձել պարտադրել։ Գրիգորյանի կարծիքով, այսօր թիվ մեկ օրակարգը պետք է լինի բանակի արդիականացումը, սոցիալական բեռի թեթևացումը և մեր երկրի ժողովրդագրական և մյուս ռազմավարական խնդիրների լուծումը։
«Քաղաքացիների խնդրանքով պետք է անդրադառնամ նաև ԱԺ պատգամավորների խոսքին՝ Սյունիքի վերաբերյալ։ Տիկնանցից մեկը նշել էր ՝ «էս սյունիքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն», այո՛,մեղավորները պետք է ամենուր պատժվեն, բայց Սյունիքի մասին պահանջում և խնդրում եմ շատ զգույշ խոսել։ Մեր մյուս պատգամավորը եկել այստեղից ձղաձգումներ էր անում, թե բա՝ սարքու ենք սարքում ենք, էլի ասում եք Սյունիքի այս դպրոցը այն դպրոցը։ Այո՛, ասում ենք և ասելու ենք, որպեսզի ամրացնենք մեր սահմանամերձ բնակավայրերը»,- եզարափակեց պատգամավորը։
comment.count (0)