«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,
Ինչպես հայտարարել էինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մշակել է հանրային համաձայնության հայտարարություն՝ բացառելու համար նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները։
Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։
Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հանրային համաձայնության հայտարարությունը
Ելնելով
Սույն հայտարարությանը միացող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս
Պարտավորվում ենք.
1. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կխարխլի հայ ժողովրդի միասնականությունը, կվիրավորի, կզրպարտի որևէ անձի.
2. հանրային խոսքում, քաղաքական պայքարի շրջանակներում չօգտագործել որևէ խոսք, արտահայտություն կամ եզրույթ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է բացասականորեն ազդել հանրության բարեկրթության վրա ու խարխլել հանրային բարոյականությունը.
3. հանրային խոսքը, քաղաքական պայքարը, սեփական վարքը կազմակերպել բացառապես ազգային և պետական շահի բացառիկ գիտակցումով՝ որպես սեփական սերունդների համար ցանկալի ապագայի գրավական»,- ասված է հայտարարության մեջ:
comment.count (0)