Երուսաղեմում իսրայելցների ու պաղեստինցիների բախման հետևանքով տուժել է 169 մարդ |1lurer.am|
10:55 - 08 մայիսի, 2021

Երուսաղեմում իսրայելցների ու պաղեստինցիների բախման հետևանքով տուժել է 169 մարդ |1lurer.am|

1lurer.am: Երուսաղեմում արաբա-իսրայելական բախումների հետևանքով տուժել են առնվազն 163 պաղեստինցի և վեց իսրայելցի ոստիկան՝ փոխանցում է BBC-ն:

Անկարգությունները տեղի են ունեցել Ալ-Աքսա մզկիթի հարևանությամբ, որտեղ Իսրայելի իրավապահները ռետինե փամփուշտներ ու խլացուցիչ նռնակներ են կիրառել, երբ պաղեստինցիները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Կողմերի միջև լարվածությունն առաջացել է պաղեստինցիների՝ այն հողերից հավանական տեղահանության պատճառով, որոնց հավակնում են հրեաները:

Կարմիր Մահիկը դաշտային հոսպիտալ է բացել՝ տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել