Իմ և Տոնոյանի հայտարարություններում հակասություն չկա․Նիկոլ Փաշինյան |24news.am|
09:44 - 11 ապրիլի, 2019

Իմ և Տոնոյանի հայտարարություններում հակասություն չկա․Նիկոլ Փաշինյան |24news.am|

24news.am: Չեմ կարծում, որ իմ և Դավիթ Տոնոյանի հայտարարություններում հակասություններ կան՝ դա մեկնաբանությունների հարց է, այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա մեկնաբանությունների հարց է։ Մեր առաջարկն այն է, որ դադարի ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որն Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղյան հակամարտության հարցում», - ասել է ՀՀ վարչապետը, ապա նշել, որ հայկական կողմն ուզում է՝ հասարակությունները պատրաստվեն խաղաղության:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի մեր գործընկերները դա կանեն և, եթե դա անեն, բոլորովին այլ իրավիճակում կլինենք», -  ասել է վարչապետ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել