Մոսկովյան դատարանը «Ֆեյսբուք»-ին տուգանել է 3000 ռուբլիով |tert.am|
13:55 - 12 ապրիլի, 2019

Մոսկովյան դատարանը «Ֆեյսբուք»-ին տուգանել է 3000 ռուբլիով |tert.am|

tert.am: Մոսկովյան դատարանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին տուգանել է 3000 ռուբլիով՝ ռուս օգտատերերի անձնական տվյալներով սերվերները Ռուսաստան տեղափոխելու մասին տեղեկություն չտրամադրելու համար: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Աղբյուրը նշում է, որ «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչներից ոչ ոք դատարանի դահլիճ չէր ժամանել:

Երկու շաբաթ առաջ նույն այս պատճառով գործի լսումը չէր կայացել, և քանի որ դատական նիստը հետաձգելու միջնորդություն չէր ներկայացվել, դատավոր Անտոն Կոզիրևը որոշել էր արձանագրությունը վերանայել առանց «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչների:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել