Միջազգային դոնորները 7 մլրդ դոլարի օգնություն են խոստանում Սիրիայի պատերազմից տուժածներին |azatutyun.am|
11:15 - 15 մարտի, 2019

Միջազգային դոնորները 7 մլրդ դոլարի օգնություն են խոստանում Սիրիայի պատերազմից տուժածներին |azatutyun.am|

Միջազգային դոնորները խոստացել են այս տարի մոտ 7 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժածներին, հայտարարել է Եվրամիության մարդասիրական հարցերով հանձնակատարը՝ Բրյուսելում երեկ ավարտված եռօրյա համաժողովից հետո:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, թե սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար անհրաժեշտ է 9 միլիարդ եվրո: Չնայած հանգանակված գումարը դրանից քիչ է եղել, ՄԱԿ-ի օգնության հարցով հանձնակատարը ողջունել է մարդասիրական համաժողովի արդյունքը, միաժամանակ ընդգծել, որ միայն քաղաքական կարգավորումը կարող է վերջ դնել սիրիացիների՝ արդեն 8-րդ տարին շարունակվող տառապանքներին:

azatutyun.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել