Facebook-ը վստահեցնում է՝ երեկվա խափանման արդյունքում օգտատերերի տվյալների արտահոսք չի գրանցվել |azatutyun.am|
09:44 - 05 հոկտեմբերի, 2021

Facebook-ը վստահեցնում է՝ երեկվա խափանման արդյունքում օգտատերերի տվյալների արտահոսք չի գրանցվել |azatutyun.am|

azatutyun.am: Facebook-ը պնդում է, որ երեկ սոցիալական ցանցի աշխատանքի լայնածավալ խափանման արդյունքում օգտատերերի տվյալների արտահոսք չի գրանցվել:

Խափանումը, ընկերության հավաստմամբ, պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով:

«Այժմ մեր սերվերները կրկին միացվել են ցանցին, և մենք ակտիվորեն աշխատում ենք նրանց աշխատանքը լիովին վերականգնելու ուղղությամբ», - նշում է Facebook-ը:

Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը և WhatsApp-ը ամբողջ աշխարհում երեկ ժամեր շարունակ չէին աշխատում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել