«Մինչեւ մեկ ամիս ժամկետում կունենանք առաջին արտադրանքը». Նախարարը՝ հեռուստացույց արտադրող գործարանի մասին |news.am|
10:30 - 03 մայիսի, 2019

«Մինչեւ մեկ ամիս ժամկետում կունենանք առաջին արտադրանքը». Նախարարը՝ հեռուստացույց արտադրող գործարանի մասին |news.am|

news.am: Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե «ԱՅ ԷՄ ՋԻ գրուպ» ՓԲԸ-ն գոյություն չունի՝ իրականությանը չի համապատասխանում. այդ կազմակերպությունը կա, պարզապես արտադրանքի որոշակի ուշացում է եղել՝ պայմանավորված իր տեխնիկական խնդիրներով:

Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ հեռուստացույցներ արտադրող գործարանը, որի բացմանը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրականում գոյություն չունի:

«Կառավարության նախորդ նիստի ժամանակ ես զեկուցում էի, որ այդ կազմակերպությանն արտոնություններ տան, եւ դա առիթ հանդիսացավ, որ այդ հարցի կապակցությամբ եւս մեկ անգամ պարզաբանում տրվի: Վերջին օրերի ընթացքում առիթ եմ ունեցել ճշտելու, որ ամեն ինչ իր ընթացքի մեջ է, այդ արտոնությունը հենց դրա համար էր, որ դեպի Հայաստան ներկրվող մասերը, որոնք պետք է օգտագործվեն արտադրանքի մեջ, ներկրվեն արտոնություններով:

Շուտով մեկ ամիսը չգերազանցող ժամկետում մենք կունենանք առաջին արտադրանքը: Անձամբ կխնդրեմ, որ հատուկ լրատվամիջոցներին տեղեկացնեն, որ այդ մտահոգությունները փարատվի»,- ընդգծեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել