Գերագույն ռադան հավանություն է տվել Յուլյա Սվիրիդենկոյի թեկնածությանը Ուկրաինայի վարչապետի պաշտոնում | 1lurer.am

1lurer.am։ Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն է տվել Յուլյա Սվիրիդենկոյի թեկնածությանը երկրի վարչապետի պաշտոնում: Նրա օգտին քվեարկել է 262 պատգամավոր, դեմ՝ 22 պատգամավոր, 26-ը ձեռնպահ է մնացել, 22-ը չի մասնակցել քվեարկությանը:

Սվիրիդենկոն 2021 թվականից եղել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետն ու էկոնոմիկայի նախարարը: Նա կառավարության ղեկավարի պաշտոնում կփոխարինի Դենիս Շմիհալին։ Նրան էլ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում։ Սվիրիդենկոն Ուկրաինայի 19-րդ վարչապետն է և երկրորդ կինը՝ այդ պաշտոնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով