factor.am Ֆիլիպինների Մինդանաո կղզում երկուշաբթի տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժից հետո, ըստ ազգային և տեղական աղետների գործակալությունների, հազարավոր մարդիկ մնացել են անօթևան, ավելի քան 450 մարդ վիրավորվել է, չորս մարդ համարվում է անհետ կորած, գրում է France 24-ը:
Ամենաշատը տուժած Սարանգանի նահանգում որոշ տարածքներ հասանելի են մնում միայն ուղղաթիռով, մինչդեռ հետցնցումների վախը դանդաղեցնում է փրկարարական աշխատանքները, լրագրողներին ասել են տեղական պաշտոնյաները։
«Դեռևս կան հետցնցումներ, ուստի փրկարարները շատ զգույշ են իրենց մոտեցման հարցում։ Սա մարտահրավեր է»,- ասել է տարածաշրջանային քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ռոդրիգո Սոսմենան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում