«Վիվա Արմենիա»-ն նախատեսում է գնել «Օվիո»-ն |civilnet.am|

civilnet.am: Հայկական կապի օպերատոր «Վիվա Արմենիա»-ն ծրագրում է գնել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը։ Այդ ընկերությունն է Հայաստանում ներկայացնում նախկին «Ռոստելեկոմ», այժմ «Օվիո» անվանումով ռուսական ապրանքանիշը, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հուլիսի 2-ին նախատեսում է քննարկել գործարքին համաձայնություն տալու որոշման նախագիծը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տվել են իրենց համաձայնությունը։ Գործարքի արժեքի մասին տեղեկություն առայժմ հրապարակված չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով