Պետությունը սպանդանոցների կառուցման համար աջակցության տարբեր ծրագրեր ունի |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետությունում սպանդանոցների կառուցման նպատակով շահառուները օգտվում են պետական աջակցության մի քանի ծրագրերից: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա­դրույք­ների սուբսիդավորման» և «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքա­վորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրերը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Առաջին ծրագրով վարկերը տրամադրվում են 3-15 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում՝ 5 տոկոս տոկոսադրույքով: Վարկավորման ժամկետը սահմանվել է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից: Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանա­մերձ բնակավայրերի տնտեսավարողներին վարկերը կտրամադրվեն 0 տոկոս, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3 տոկոս տոկոսադրույքով: Վարկերի մարման համար սահմանվում է արտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս»,- նշեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ մյուս՝ «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքա­վորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրով լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով: Այն կլինի մինչև 8 տարի մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսի­դավորում է և լիզինգառուի համար վճարվող լիզինգի տարեկան տոկոսա­դրույքը կազմում է 4 տոկոս։

«Այս դեպքում ևս համապատասխան որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործու­նեություն իրականացնող տնտեսավարողների համար տոկոսադրույքը կազմելու է 0 տոկոս։ Lիզինգառուն վճարելու է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։ Ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը մեկ տնտեսավարողի համար կկազմի մինչև 450 մլն դրամ»,- ընդգծեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն