shantnews.am: Պարտադիր սպանդանոցային մորթին անցումը այլընտրանք չունի, բայց շատ խնդիրներ կարգավորված չեն, սպանդանոցների թիվը պահանջվածից պակաս է, իսկ պայմանները, և ոչ միայն շենքային, համապատասխանեցված չեն պահանջվող չափորոշիչներին:
Նախորդ տարիներին կատարված վերլուծություններով` Շիրակի մարզին անհրաժեշտ է մինչև 12 սպանդանոց: Սննդամթերքի անվտանգության տեսչության ցուցակում գործող 2 սպանդանոց է նշվում, որոնք, սակայն, չեն սպասարկում անհատ անասնատերերին, ևս երկուսն էլ կա, որոնք տեսչական մարմնի ցուցակում չեն ու գործունեության համապատասխան թույլտվություն չունեն:
Սննդամթերքի անվտանգության տեսչությունը, որպես գործող սպանդանոցներ, Շիրակի մարզից առանձնացրել է Արդենիս և Բանդիվան գյուղերինը, որոնք կառուցված են խոշոր անասնաֆերմաներին կից, անասնաբուծական բիզնեսի մի մասն են կազմում և անհատներից կենդանիներ չեն ընդունում: Բանդիվանի սպանդանոցում մորթում են միայն իրենց տնտեսության անասունները: Նույնն էլ Արդենիսի սպանդանոցում է:
Կառուցված է ֆերմայի համար ու միայն խոզերի մորթի: Այժմ այս սպանդանոցը չի աշխատում: Սպանդանոցի տնօրեն Սամվել Ղարիբյանի խոսքերով` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցը սանիտարահիգիենիկ պահանջների անհամապատասխանության պատճառով գործունեությունը ժամանակավոր կասեցրել է:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։