ՇՄ նախարարությունը հայտնում է Վայոց ձորի մարզում նոր փոքր հէկ-ի կառուցման նախագծի մասին |econews.am|

econews.am։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է Վայոց ձորի մարզում նոր փոքր հէկ-ի կառուցման նախագծի մասին: Նախարարության հայտարարությունից տեղեկանում ենք. «Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի վարչական տարածքում «Սպիտակի» կոչվող 4 աղբյուրներից «Հորս-1» փհէկ-ի կառուցման նպատակով նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը»:

Հորս բնակավայրը մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք է, Սելիմագետի աջակողմյան Հորս վտակի ափին, Սելիմագետ և Եղեգիս գետերի գետախառնուրդից 6-7 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղից վերև Գնդասար լեռն է՝ 2960 մ բարձրությամբ։ Գնդասար և հարակից լեռների աղբյուրները ջրով ապահովում են գյուղը։ Բնակավայրը հարուստ է պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններով:

Եղեգիս համայնքում գործում են բազմաթիվ և բազմապիսի հէկ-եր, որոնց սեփականատերերը պատահական մարդիկ չեն: Համայնքի բնակիչները մշտապես բարձրաձայնել են հէկ-երի գործունեության բացասական ազդեցության մասին: 

Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Գնդասար Էներգո» ՍՊԸ հիմնադիրներն են Դավիթ Մանուկի Պապիկյանը (մասնակցությունը դադարեցված է) և Արմեն Լենիկի Առաքելյանը: Վերջինս Վայոց ձորի Շատին բնակավայրի բնակիչ է, որը նաև «Գնդասար ջուր» ՍՊԸ հիմնադիր է, բացի այդ՝ 2017թ.-ին եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու։ Արմեն Լենիկի Առաքելյանը նաև «ԵՂԵԳՀԷԿ» ՍՊԸ հիմնադիրներից է: 

Շարունակությունը՝ econews.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն