Այրվածքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատող Դավիթ Գրիգորյանը դատի է տվել կենտրոնին, կենտրոնն էլ՝ իրեն |armtimes.com|

armtimes.com:    Երեւանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի նախկին բուժաշխատող, կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան՝ ընդդեմ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գրիգորյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել նախկին աշխատանքը եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:

Կենտրոնի տնօրեն Գեւորգ Սիմոնյանը 2019 թվականին նրան ազատել էր պաշտոնից՝ նշելով, որ կազմակերպությունում կրճատումներ են: Տնօրենը Դավիթ Գրիգորյանին առաջարկել էր բանվորի կամ տեխնիկի գործ, քանի որ կենտրոնում իր մասնագիտական պատրաստվածության որակավորմանը համապատասխան թափուր այլեւս հաստիք չկար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն