2019-ից պետական պատվերի շրջանակներում ընդգրկված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվս մեկ կարևոր թիվ անցյալ տարվա արդյունքներից:

2019-ից պետական պատվերի շրջանակներում ընդգրկված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն, 2018-ի 979-ի փոխարեն:

Աճը` 352.3% (ավելի քան 4.5 անգամ)

Ուռուցքաբանությունը ինքին` սկսած կանխարգելումից, վերջացրած բուժումով մեր առաջնահերթություններից մեկն է:

Մոտ ապագայում կհայտարարենք կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թերապիայի մի կարևոր դեղամիջոցով բուժման ազգային ծրագրի, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի, ինչպես նաև ստացիոնար պալիատիվ ծրագրի մեկնարկների մասին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն