ԱՄՆ-ն միանում է «Մեկ տրիլիոն ծառ» նախաձեռնությանը |azatutyun.am|

azatutyun.am:   Նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանն ասել է, թե ԱՄՆ-ն միանում է 10 տարվա ընթացքում մեկ տրիլոն ծառ տնկելու նախաձեռնությանը:

Այդ ծրագիրը նախատեսվում է իրականություն դարձնել կառավարությունների և գործարարների ֆինանսական հատկացումների օգնությամբ: Անտառների վերկանգնման նախաձեռնության նպատակն է ամբողջ աշխարհում նվազեցնել արդյունաբերական արտանետումների, թունավոր գազերի բացասական ազդեցությունը երկրագնդի վրա:

«Ես բնապահպանության մեծ կողմնակից եմ: Ես ցանկանում եմ, որ մաքուր ջուր և մաքուր երկինք լինի», – հայտարարել է Թրամփը՝ այնուհանդերձ բնապահպան ակվիստներին համարելով «երեկվա հիմար գուշակների ժառանգներ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն