Ի տարբերություն Վրաստանի՝ ՀՀ-ում գների մեջ ներառված է հետստենտավորման խնամքը.Արսեն Թորոսյան |factor.am|

factor.am:  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ Վրաստանում սրտի ստենտավորման վիրահատության գնի մատչելիությունը խաբուսիկ է: «Ինչպես հայտնի անեկդոտ մեջ է ասվում՝ գովազդին ենք խաբվում:

Դրանից հետո միևնույն է, պացիենտը գալու է Երևան ու հսկողությունը ստանա Երևանում, որի համար կրկին ծախս է պետք անել»,- այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Հայաստանում և Վրաստանում ստենտավորման վիրահատությունների գների տարբերության մասին հարցին՝ ասաց նախարարը: Նրա խոսքով՝ վերջին 1.5 տարվա ընթացքում Հայաստանում ունենք առնվազն 250-350 հազար դրամ գնի նվազում:

«Մեր խնդիրն իրականում գներն իջեցնելը չէ, այլ ծածկույթն ավելացնելը, որ աստիճանաբար որքան հնարավոր է՝ շատ քաղաքացիների փոխհատուցենք, և իրենք ստիպված չլինեն վճարել»,- ասաց Արսեն Թորոսյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն