Եթե ուզում են ՀՀ շուկաներում միս վաճառել, ապա սպանդանոցներ պետք է կառուցվեն նաև Արցախում. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am:  Այսօր ԱԺ-ի հերթական նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն անդրադարձավ սպանդանոցներ կառուցելու և կենդանիների մորթը սպանդանոցում իրականացնելու խնդրին` վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցնելով, թե ինչպե՞ս պետք է Արցախի Հանրապետությունից մսամթերք ընդունել, և արդյո՞ք Արցախում համայնքապետարաններն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ սպանդանոց կառուցել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջինը պետք է հիշել` հուլիսի 1-ից հետո այս թեմայով խոսակցություն պետք է լինի: «Մեր շուկայում հուլիսի 1-ից հետո այլևս 5-րդ ձև կոչվող սերտիֆիկատ չունեցող ոչ մի մսամթերք չի վաճառվելու: Եթե ուզում են հայաստանյան շուկայում իրենց միսը վաճառվի, ապա Արցախի Հանրապետությունն էլ խնդիրն արդեն հայելային ձևով պետք է կարգավորի»,- ասաց նա և պատասխանելով համայնքներում սպանդանոցներ կառուցելու հարցին` ասաց, որ համայնքները տնտեսական գործունեություն ծավալել չեն կարող:

Վարչապետը ներկայացրեց, որ փետրվարի 6-ին Կառավարության նիստում կանդրադառնան և կընդլայնեն ֆինանսական հնարավորությունները: Նա նաև նշեց, որ որոշման մեջ ինչպես սպանդանոցների կառուցման հարցն է, այնպես էլ կենդանիների տեղափոխմանը, ինչի համար համապատասխան տրանսպորտ տրամադրվի:

Անդրադառնալով թեմային, որ օրինակ` դժգոհություններ կան այն հարցի շուրջ, որ սպանդ իրականացնողը գումար պետք է վերցնի, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման գործելաոճը հիմա էլ է առկա: Վարչապետը նաև հավելեց, որ Հայաստանում ասֆալտի վրա միս վաճառելու պրակտիկան պետք է բացառվի, սա այլընտրանք չունի:

Հիշեցնենք, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն