Ղազախստանը դադարեցրել է նավթի արտահանումը Չինաստան |tert.am|

tert.am:   Ղազախստանը դադարեցրել է նավթի արտահանումը Չինաստան։ Արտահանումը կարող է վերսկսվել CNPC- Актобемунайгаз ղազախաչինական համատեղ վերամշակող ընկերության ռեսուրսներից դուրս գրվող նավթի որակի խնդիրները կարգավորելուց հետո:

Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը:

Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ 2020-ի հունվարի 16-ին CNPC- Актобемунайгаз ընկերությունից Ղազախստանի ազգային օպերատորի գազատարներում հայտնված նավթի որակի փորձաքննության արդյունքներով քլորօրգանական միացության գերազանցված մակարդակ է հայտնաբերվել: Նույն օրն էլ կասեցվել է նավթի ընդունումը CNPC- Актобемунайгаз ընկերությունից մինչև նավթի որակի հետ կապված հարցերը կարգավորվեն:

Այսօր ավելի վաղ ղազախական ընկերությունից հայտնել էին նավթի արտահանման ծավալների նվազման մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն