Արսեն Թորոսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին` քննարկելու համար նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Դեսպանը հայտնել է, որ իրավիճակը բարդ է, սակայն` կայուն: Չինաստանի մասնագետների կարծիքով` տագնապը կարող է տևել մեկ շաբաթ, այնուհետև կկայունանա: Թիան Էրլունը նշել է, որ հիվանդության առումով հիմա գագաթնակետն է, բայց վերահսկելի: Նա վստահեցրել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն այն հաղթահարելու համար: Միաժամանակ, դեսպանն ընդգծել է, որ իրենց երկիրը բաց է միջազգային համագործակցության համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Չինաստանում կատարվող գործողություների վերաբերյալ տեղեկատվություն տրամարդրելու համար և հավելել, որ վարչապետի որոշմամբ այս խնդրի կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և այսօր կայացել է անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կատարված քայլերն ու անելիքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով