Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի կառուցման համար 500 հազար եվրո կստանա Ֆրանսիայից |news.am|

news.am։ Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհուրդը մայիսի 23-ին քվեարկությամբ ամրագրեց 500 000 եվրոյի դրամաշնորհի տրամադրումը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր ՝ ՈՒՖԱՌ20+ կամպուսի կառուցման համար:

Փետրվարին՝ Փարիզում կայացած Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (ՖՀՀԽ) ընթրիքին Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը հայտնել էր ՀՖՀՀ-ի նոր կամպուսի նախագծին 500 000 եվրոյով աջակցելու իր մտադրության մասին: Վալերի Պեկրեսի համար համալսարանի «ֆրանկոֆոնիայի մեր սպասումներին համապատասխան շենք տեղափոխվելու » նախագիծը համոզիչ էր թվացել:

Իլ-դը-Ֆրանս շրջանի եւ Երեւան քաղաքի միջեւ համագործակցության վերականգնման համատեքստում իր 2018թ.-ի նոյեմբերի այցի ժամանակ շրջանի նախագահն արդեն իսկ բարձր էր գնահատել ՀՖՀՀ-ի դերը ֆրանսիական մշակույթը Հայաստանում տարածելու գործում եւ պատրաստակամություն էր հայտնել համալսարանին աջակցելու հարցում (համալսարանի Ոսկե գիրք, 2018թ.-ի նոյմեբերի 19-ի այց):

Մայիսի 23-ին Խորհրդի կողմից քվերակությամբ հաստատված այս աջակցությունը ներկայացնում է դրամահավաքի ընդհանուր գումարի 15%-ը եւ ցույց է տալիս շրջանի ներգրավվածությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման եւ ֆրանսիական կրթական համակարգի տարածման գործում: Բացի այդ, Իլ-դը-Ֆրանս շրջանը ֆրանկոֆոն բարձրագույն կրթության համար բազմաթիվ գործողություններ է սկսել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:

Աշխատանքներ են տարվում ՀՖՀՀ-ի եւ փարիզյան շրջանի մի հաստատության միջեւ համատեղ դիպլոմավորմամբ դասընթացի մշակման ուղղությամբ՝ տվյալների գիտության ոլորտում:

ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը շնորհակալական նամակ է հղել շրջանի նախագահ տիկին Պեկրեսին հայ ուսանողների եւ բոլոր նրանց անունից, ովքեր ամեն օր մեծ էներգիա են ներդնում այս նախագծի իրականացման համար.

«Այս երկրի զարգացման եւ նրա երիտասարդությանն աջակցելու Ձեր պատրաստակամությունն ու տեսլականը պատիվ ու պարծանք են մեզ համար», գրել է ռեկտորը:

2019թ. հունիսի 12-ին Իլ-դը-Ֆրանս շրջանը եւ ՀՖՀՀ-ն Փարիզում կազմակերպում են գալա ընթրիք՝ շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի եւ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ աջակցելու համար նախագծի իրականացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն