aysor.am: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում է Դանիայի ընտրություններում, կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդրիքսենը կդառնա երկրի նոր վարչապետ, վկայում են ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները՝ քվեների գրեթե 100 տոկոսը հաշվելուց հետո:
Ինչպես հայտնում է TV2 հեռուստաալիքը՝ Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենն արդեն ընդունել է պարտությունն ընտրություններում:
Սոցիալ-դեմոկրատները «կարմիր դաշինքի» մյուս կուսակցությունների հետ ստանում են 91 տեղ երկրի խորհրդարանում, աջ կենտրոնամետները՝ 75 տեղ 179-ից:
Դանիայի Լիբերալ կուսակցությունը՝ երկրի գործող վարչապետի կուսակցությունը, հավաքել է քվեների 23,4 տոկոսը եւ խորհրդարանում դարձել թվաքանակով երկրորդը: Աջ «Դանիայի ժողովրդական կուսակցությունն» զգալիորեն թուլացրել Է իր դիքերը եւ հավաքել է քվեների 8,8 տոկոսը՝ մոտ 10 տոկոսով պակաս անցյալ ընտրությունների համեմատությամբ