Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովը կազմակերպում է միջոցառում, որը տեղի կունենա խորհրդարանի այգում և Բաղրամյան պողոտայում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը կմասնակցեն թատերական խմբեր, Հայորդաց տներ, երաժշտական խմբեր, արտգիտության կազմակերպություններ, կրթամշակութային համալիրներ, ծաղրածուներ:
Միջոցառմանը հրավիրված են նաև երեխաներ մարզերից, սահմանամերձ գյուղերից: