«Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» կատարված ուսումնասիրությունների արդյունքում քրգործ է հարուցվել |news.am|

news.am: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» ՊՎԾ–ի կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 308 –րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահման դեպքի կապակցությամբ և գործն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ Քննչական կոմիտե։

Ավելի վաղ ՊՎԾ–ից հայտնել էին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական hիմնադրամում» իրականացված ուսումնասիրութունը։ Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն