shantnews.am: «Ռուսթավի 2»-ի համասեփականատեր Նինո Նիժարաձեն պահանջում է քրեական գործ հարուցել ընկերության գլխավոր տնօրենի դեմ: Ինչպես հաղորդում է RT-ն, Նիջարաձեն դիմում-բողոք է ներկայացրել՝ պահանջելով քննություն սկսել հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի կողմից լիազորությունների չարաշահման հարցով:
Այդ մասին նրան ասել է փաստաբանը՝ Գեորգի Կավլաշվիլին:
«Մենք ուսումնասիրել ենք 2014 թ.-ից ի վեր հեռուստաընկերության փաստաթղթաշրջանառությունը, դրանով հաստատվում է, որ աճող գովազդային շուկայի պայմաններում «Ռուսթավի 2»-ն իրականում ավելի քիչ եկամուտ է ստանում»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ փաստաբանը համոզմունք է հայտնել, որ կարելի է խոսել Գվարամիայի կողմից լիազորությունների չարաշահման մասին՝ հավելելով, որ «հանցագործության նշաններն ակնհայտ են»: