Երևանը պատրաստվում է հյուրընկալել անտառներին նվիրված առաջին միջազգային գագաթաժողովը |hetq.am|

hetq.am: «Գագաթաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերն ու Հայաստանը» խորագրով անդրանիկ համաժողովը ս.թ. հոկտեմբերին Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբի անտառվերականգնման ոլորտիհամաշխարհային առաջատարներին: Այս մասին հաղորդում է Armenia Tree Project-ը:

Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 20-23, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնում: Եռօրյա միջոցառումը կընդգրկի համաշխարհային մասշտաբով անտառպահպանման և վերականգնման ջանքերին ուղղված հնարավոր համագործակցությունների վերաբերյալ քննարկումներ:
Գագաթաժողովի ընթացքում կներկայացվեն ինչպես անտառպահպանման և անտառվերականգնման ծրագրերը, այնպես էլ դրանց առաջատարները, ովքեր բազմամյա փորձի և նորարարությունների հիման վրա օժանդակում են համաշխարհային մասշտաբով ծառերի և անտառների պահպանմանն ուղղված աշխատանքներին:

Հիմնադրումից մինչ այժմ «Էյ Թի Փի»-ն աջակցել է Հայաստանի շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներին, խթանել տեղական տնտեսությունների զարգացմանն ու նպաստելքաղաքացիների կարողությունների հզորացմանը: 1994թ.-ից մինչ օրս երկրում տնկվել է ավելի քան 5.7 միլիոն ծառ և ստեղծվել հարյուրավոր աշխատատեղեր կանաչապատման և ծառատնկման տարբերծրագրերի իրականացման շնորհիվ:

«Թեև շատ հպարտ ենք վերջին 25 տարվա ընթացքում ձեռք բերած արդյունքներով, այնուամենայնիվ գիտակցում ենք, որ հաջորդող 25 տարիները հավասարապես որոշիչ դեր են խաղալու մերաշխատանքներում: Այս համաժողովը հիանալի հարթակ է ներկայացնելու «Էյ Թի Փի»-ի բազմամյա փորձը կիսելու, ինչպես նաև սովորելու օտարերկրյա մասնագետներից՝ միտումով, որ մեր բոլորի ներուժըհամախմբելու միջոցով կարող ենք մեր մոլորակը ավելի կանաչ և բուսականությամբ հարուստ դարձնել »,- նշեց «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:

Ըստ հաղորդագրության՝ համաժողովի ընթացքում կներկայացվեն  անտառվերականգնման ոլորտում մինչ այժմ ձեռք բերված հաջողություններն ու այս բնագավառին առնչվող հետագա այն աշխատանքները, որոնք ծառացած են Հայաստանի և ամբողջ աշխարհի առջև: Չնայած այս ոլորտում Հայաստանի ձեռք բերած հաջող փորձի օրինակը աստիճանաբար լայն տարածում է գտնում համաշխարհային մասշտաբով, այնուամենյնիվ դեռևս անհրաժեշտություն կա պայքարելու անտառահատումների դեմ, քանի որ այս երևույթը շարունակում է ախտահարել ավելի ու ավելի շատ տարածքներ երկրագնդի վրա:

Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն նաև այցելություններ տեսարժան վայրեր, այդ թվում՝ դեպի Դիլիջան ազգային պարկ և Մարգահովիտ գյուղում գտնվող «Էյ Թի Փի»-ի Միրակ ընտանիքի անվանանտառվերականգնման տնկարան: Տնկարանում մասնակիցները կարող են անձամբ ծանոթանալ և ուսումնասիրել անտառվերականգնման աշխատանքներին:

«Տասնամյակներ շարունակ Հայաստանում և տարածաշրջանում իրականացվել են բազմաթիվ անտառների պահպանման և վերականգնման ծրագրեր, ուստի այս գագաթնաժողովը հնարավորությունկընձեռի մեզ ամփոփել տարիների ընթացքում կուտակված փորձի արդյունքները, դասեր քաղել սխալներից, գրանցել հաջողություններն ու նախագծել հետագա քայլերը: ՀԱՀ Հակոբյան կենտրոնը անտառներիվերաբերյալ քաղաքական բանավեճեր և քննարկումներ կազմակերպող առաջատար կազմակերպություններից է:

Այս գագաթնաժողովը բնապահպանական կարևորագույն խնդիրների վերաբերյալ բաց ևբազմակողմ քննարկումներ անցկացնելու մեր կարևոր հանձնառություններից մեկն է»,- նշեց ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի ղեկավար Ալեն Ամիրխանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն