Մեկնարկեց ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գործով դատական նիստը |pastinfo.am|

pastinfo.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության դեմ հարուցված դատական երկրորդ նիստը։

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին 25 աշխատակիցներն ընդդեմ ընկերության հայցադիմում են ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին հրամանները, վերականգնել նախկին աշխատանքին և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել միջին աշխատավարձ։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել, որից օրեր անց` մարտի 5-ին, արգելափակվել են աշխատակիցների էլեկտրոնային անցագրերը և վերջիններս աշխատակիցների խոսքով անհիմն հեռացվել են աշխատանքից։

Ընկերության նախկին տնօրեն, աշխատակիցների փաստաբան Արամ Ղլեչյանն ընդգծեց` այսօր վկայությամբ հանդես կգա այն աշխատակիցը, ում զեկուցագրի հիման վրա էլ «Սեքյուրիթի դրիմ»-ի նորանշանակ տնօրենն աշխատանքից հեռացրել է 25 աշխատակցի.
«Խախտումների արձանագրման վարչության պետ Արման Ղազարյանը զեկուցագիր է ներկայացրել, որտեղ նշել է, թե մարտի 1-ին և դրան հաջորդող աշխատանքային օրերին աշխատակիցներն աշխատանքի չեն ներկայացել, սակայն մարտի 1-ին նրանց բողոքի ակցիան տևել է ընդամենը երկու ժամ»,- նշեց փաստաբանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն