armtimes.com: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Բելառուսի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Պոգանշեւի վրա:
Hurriet-ի փոխանցմամբ, նրան տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծանր է:
Հարձակում գործած անձը նախկին զինվորական է, նա հարձակումից հետո ինքնասպան է եղել:
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ դիվանագետի վրա կրակել է հոգեպես անհավասարակշիռ քաղաքացի, հաղորդում է Ria-ն: