aysor.am։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանցագործությունները աճել են 1007 դեպքով, ինչը մեծամասամբ պայմանավորված է գողությունների թվի ավելացմամբ, ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս ասաց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Նա միաժամանակ շեշտեց, որ վերջին տարվա ընթացքում էականորեն մեծացել է քաղաքացիների՝ ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը, ինչն աննախադեպ է։
«Հանցագործույուններրի դեպքերի աճ վրա որոշակիորեն ազդել է նաև համաներված անձանց կողմից հանացագործությունների կատարումը։ Նրանցից յուրաքանչյուրը 2-ից ավելի հանցագործություն է կատարել՝ սպանության փորձեր, ավազակության դեպքեր, առողջությանը վնաս պատճառելու, թմրամիջոցներ իրացնելու և կողոպուտի դեպքեր», – նշեց բանախոսը։
Արմեն Ղուկասյանը նկատեց, որ 253-ով աճել է նաև ծանր հանցագործությունների թիվը, այդ թվում՝ կաշառքի, սպանությունների, տրանսպորտային միջոցներ առևանգելու դեպքերով։
«Հանցագործությունների կեսից ավելին սեփականության դեմ ուղղված են։ Բայց, կոպիտ ասած, ավելի լավ է գողանան, քան սպանեն», – նշեց ոստիկանության շտաբի պետը։