Տավուշի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հուլիսի 25-ի ժ. 18.00 դրությամբ, աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի։
138 քաղաքացու դիմում փոխանցվել է Զբաղվածության տարածքային կենտրոն։
36 քաղաքացի հրաժարվել է իրեն առաջարկած աշխատանքից։ Աշխատանքի ընդունվել է 36 քաղաքացի։
89 քաղաքացի գործատուի հետ հանդիպման եւ աշխատանքային հարցերի քննարկման փուլում է»։