Հայաստանի երիտասարդական հիմնադրամի փակվելը աղետալի հետեւանքներ չի ունեցել. Գիտկոմիտեի նախագահ |news.am|

news.am։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 100 մլն դրամ էր ստանում Գիտության կոմիտեից, որը նրանք օգտագործում էին գիտաժողովների մասնակցության, ռեյտինգային ամսագրերում հոդվածներ տպագրելու համար, բայց ես չեմ կարծում, որ այդ 100 մլն-ը մի սարսափելի գումար է, որ եթե դա չլինի, հայկական գիտությունը դրանից կործանվելու է:

Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ անդրադառնալով հիմնադրամի փակմանը:

Նրա խոսքով, այդ հիմնադրամի փակումից հետո համագործկցում են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ՀԿ-ի հետ. «Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել: Բայց դա պետք է լինի սահմանված կարգերով, մրցույթներով: Պետական բյուջեի գումարները ես իրավունք չունեմ հասարակական կազմակերպությանը տալու, որ իրենք ոնց ուզենան ծախսեն: Մենք դեմ չենք, որ այդ ՀԿ-ի անդամները մասնակցեն մրցույթի, լինեն հանձնաժողովի անդամներ եւ մենք գումարը կտրամադրենք, որ նրանք կարողանան որոշակի մենեջմենթ ապահովել»,-ասաց նա՝ հավելելով, որ պատրաստ են քննարկել համագործակցության ձեւերը:

Սամվել Հարությունյանը հավաստիացրեց, որ երիտասարդական ծրագրերի թվով եւ որակով Հայաստանը առաջինն է ԱՊՀ երկրների շարքում. «Ամենաշատ երիտասարդական ծրագրեր ԱՊՀ երկրներում արվում է Հայաստանում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն